National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
11.03.2019
Աշխատանքային քննարկում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
1 / 4

Մարտի 11-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հրավերով խորհրդարան էր այցելել ՀՀ առողջապահության նախարարը: Արսեն Թորոսյանը պատասխանել է պատգամավորների՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող՝ որոշ թեմաների վերաբերող հարցերի:

Պատգամավորները հետաքրքրվել են օնկոլոգիական հիվանդություններն անվճար բուժելու վերաբերյալ տարածված տեղեկատվությամբ, որի կապակցությամբ Արսեն Թորոսյանը պարզաբանել է, որ այն հստակ չէ: Անվճար է լինելու ոչ թե օնկոլոգիական հիվանդությունների բուժումը, այլ քաղաքացիները չեն վճարելու օնկոլոգիական վիրահատությունների համար: Այսինքն կվերանա քաղցկեղի վիրահատությունների համավճարի մուծումը քաղաքացու կողմից, եւ դա իր վրա կվերցնի պետությունը: Նախարարը նշել է, որ մինչ այժմ հայտարարվել է, որ մեր երկրում քաղցկեղով հիվանդների բուժումը եղել է պետպատվերով, սակայն վիրահատությունների գումարի 20 տոկոսը վճարվել է պետական բյուջեից, 80 տոկոսը՝ քաղաքացու գրպանից: Փոփոխությունն այն է, որ այժմ քաղաքացու կողմից վճարվող համավճարը եւս նախատեսվում է վճարել պետական բյուջեից: Կատարվել են հաշվարկներ, եւ արդեն պարզ է, որ պետությունն այս տարի ի վիճակի է իր վրա վերցնելու ուռուցքաբանական վիրահատությունների համավճարը:

Անդրադարձ է եղել նաեւ մանկական քաղցկեղի բուժման վերաբերյալ տարածված տեղեկատվությանը: Արսեն Թորոսյանը նշել է, որ պետությունն իր վրա է վերցրել մանկական քաղցկեղի ստացիոնար բուժման ծառայությունների մի մասը եւ այդ նպատակով 50 մլն դրամ հավելյալ գումար է հատկացվել: Ըստ նախարարի՝ երեխաների շրջանում Հայաստանում տարեկան լինում է հյուսվածքային ուռուցքների մոտ 100 դեպք, որոնցից 30-ն անհրաժեշտ է լինում բուժել արտերկրում: Հանձնաժողովը քննարկել է նաեւ հանրային փակ տարածքներում ծխելու արգելքին վերաբերող հարցեր: ՀՀ առողջապահության նախարարի խոսքով` իրենց նպատակը որեւէ բիզնես արգելելը չէ, որի իրավունքը, բնականաբար, իրենք չունեն. խնդիրը հանրության առողջության պահպանությունն ու չծխող քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն է, ինչպես աշխարհի քաղաքակիրթ երկրներում է: Կառավարությունում մշակվում է օրենսդրական նախաձեռնություն, որի նպատակը հանրության առողջության վրա ծխախոտի վնասակար ազդեցության նվազեցումն է: Ըստ Արսեն Թորոսյանի՝ չափազանց մտահոգիչ են վաղաժամ մահերը, որոնց պատճառը նաեւ ծխախոտն է: Նա նկատել է, թե հինգ տարվա մեջ շուրջ 20 տոկոսով կնվազի ծխախոտի սպառումը, եթե այն էապես թանկանա:

Ծխախոտի սպառումը նվազեցնող այլ գործոններ եւս կան, որոնք պետք է կիրառել, նշել է նա՝ հավելելով, որ անհրաժեշտ է հարկել նաեւ էլեկտրոնային ծխախոտները:

Քննարկվել է նաեւ նարգիլե-ակումբների գործունեության կարգավորման հարցը: Պատգամավորներն առաջարկել են 1-2 տարով հետաձգել օրենքի` ուժի մեջ մտնելու նախատեսվող ժամկետը, որպեսզի այդ ակումբները հնարավորություն ունենան վերամասնագիտանալ:

«Նարգիլե սիրողների ասոցիացիայի» անդամ Գոռ Գասպարյանը տեղեկացրել է, որ ակումբների փակման դեպքում գործազուրկ կդառնա շուրջ 700 քաղաքացի:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ քննարկումները կլինեն շարունակական: Նա եւս կողմ է արտահայտվել քաղաքացիների առողջության պաշտպանությանն ուղղված նախաձեռնություններին, կարեւորել առողջապահության նախարարի նախաձեռնությունները:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նաեւ նշել է, որ արվում են քայլեր, որոնք ուղղված են համակարգի բարեփոխմանն ու գումարների ստվերային շրջանառության վերացմանը:

Հանձնաժողովի որոշմամբ ապրիլի 5-ին կանցկացվեն «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» խորագրով խորհրդարանական լսումներ, որը համատեղ կարզմակերպում են ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը եւ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am